Գրավ եմ տվել, որպեսզի ազատ արձակեն «Հաց բերողին». Բիշարյան
«Շնորհավորում եմ նոր սկզբի համար, կարևոր ու պատասխանատու սկիզբի: Մենք պետք է լինենք մարտունակ ու ու պատշաճ ներկայացնենք մեր ծրագերը»,- այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ իր ելույթի խոսքում ասաց «Հայկական վերածնունդ» խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը:
Նրա խոսքով՝ իրենց քաղաքական ուժը բոլոր ժամակների համար մեր աշխատանք կատարելէ և կարող է խոսել բոլոր ժամանկենրի մասին:
Պատգամավորը հիշեցրեց իրենց հեղինակած օրենքների մասին. «Կրթության համակարգի օրենքները՝ նախադպրոցականից մինչև հետբուհական օրենքներ կարողացանք կյանքի կոչել:
«Գրադարանների մասին օրենքով կանխեցինք գրադարանների շենքերի օտարման ու գույքի թալանի արատավոր երևույթը: Պրոբացիոն ծառայության օրենքի մասին հեղինակը ևս մեր խմբակցությունից է եղել: Փոքր ու միջին բիզնեսին ենք օգնել։ Մենք կռիվ են տվել Կոնդի ու Նաիրիտի համար»,- նշեց նա։
Բիշարյանը նշեց հայտնեց, որ այսօր եղել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մոտ. «Գրավ եմ տվել 500 հազար, որպեսզի ազատ արձակեն նրան»:
Խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն իր ելույթում ասաց, որ իրենց գաղափարները ունակ կլինեն հանրապետությունը դուրս բերել այս բարդագույն իրավիճակից:
«Այսօր մարդիկ հավատում են, որ հնարավոր կլինի ավանդների վերադարձ, բանակի պրոֆեսիոնալիզացում: Հայաստանի ու հայ ժողովրդի իրական վերածնունդին է ուղղված մեր ծրագիրը»,-ավելացրեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազի որոշմամբ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է
- Գլխավոր դատախազությունը երաշխավոր պատգամավորներին հիշեցրել է իրենց պարտականությունների մասին
- «Հաց բերող»-ը ազատ կարձակվի. Նիկոլ Փաշինյան
- Մարդիկ կծիծաղեն, որ իմանան նախկին ՕԵԿ-ը, հիմա՝ ՀՎԿ-ն ընտրակաշառք է բաժանում. Հեղինե Բիշարյան