Լավրով. Անհրաժեշտ է թուլացնել վերջին շրջանում սահմանում աճած լարվածությունը
Ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորման համար անհրաժեշտ է թուլացնել վերջին շրջանում սահմանում աճած լարվածությունը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ, հայտարարել է Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, դա թույլ կտա վերականգնել փոխադարձ վստահությունն ու կծառայի հիմնախնդրի լուծման օգտին:
Էլմար Մամեդյարովն էլ իր հերթին դրական է գնահատել Ռուսաստանի դերակատարությունը խնդրի կարգավորմանն ուղղված բանակցություններում՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը շարունակում է լինել ամենալուրջ խնդիրներից մեկը, որին բախվում է Ադրբեջանը:
«Ռուսատանը շատ լուրջ ջանքեր է գործադրում խնդրի կարգավորման ուղղությամբ: Այսօր մենք մանրամասն քննարկել ենք այդ մոտեցումները: Ռուսաստանի ջանքերին ականջալուր են թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը: Առաջընթաց կա»,-եզրափակել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Կողմերը հեռու են մի քանի առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնելուց
- Լավրով. ԵԱՀԿ Մինսկի խումբն այլընտրանք չունի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին