Յուրաքանչյուր խնդիր լուծում կարող է ունենալ, պարզապես լուծողներ են պետք. Ս.Օհանյան
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավ է իրականացնում Տավուշի մարզում: Դաշինքի անդամները հանդիպում են ունեցել սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչների հետ։
«Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու զարգացումը սկսվում են սահմանապահ գյուղերից: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի սահմանապահ գյուղերի բնակչությունն իրենց վրա զգան այդ ամենը»,- իր խոսքում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, դաշինքի առաջին համար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ Չինարին իր ուսերի վրա է տանում և հայ ժողովրդի նորօրյա պատմության ամբողջ հպարտությունը, և այն բոլոր դժվարությունները, որոնք այսօր գոյություն ունեն սահմանապահ գյուղում:
«Հայկական հզոր համայնքներ կան Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում, բայց մեզ համար ամենահզոր համայնքը Չինարն է, Մովսեսը, Կոթին, Բարեկամավանը, այն բոլոր բնակավարերը, որտեղից սկսվում է մեր հայրենիքը»,- ասաց նա:
Ս. Օհանյանի խոսքով, առաջիկա ընտրություններին պետք է լուրջ վերաբերել, քանի որ միանգամից հինգ տարվա համար լուծում է կառավարման համակագի կարևոր օրգանները: Նա նշեց, որ քարոզարշավի ընթացքում քաղաքացիները կտեսնեն ընտրություններին մասնակցող ուժերին, կլսեն, թե ինչ ծրագրեր են իրականացնելու:
«Հանգիստ խղճով մեր վստահությունը տանք այն ուժերին, ովքեր ձեր կողքին են եղել, այն ուժերին, որոնք որ փորձելու են գյուղացու խնդիրները լուծել: Յուրաքանչյուր խնդիր լուծում կարող է ունենալ, պարզապես լուծողներ են պետք: Մեր թիմը համախմբած է, յուրաքանչյուր խնդրի համար լուծում է տալու»,- ասաց Ս. Օհանյանը:
Դաշինքի երկրորդ համար, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը նշեց, որ առաջին անգամ է Չինարիում:
«Իսկապես սահմանպահ բնակավայր է: Նման բնակավայրեր Հայաստանում բազմաթիվ են: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու այս բնակավայրերին, բայց ուզում ենք խնդիրն ավելի լայն դնել, որ վերջիվերջո մենք մեր երկրում իրավիճակ պետք է փոխենք, որովհետև երկրում բարելավումը բերելու է բոլոր բնակավայրերի, ողջ ժողովրդի կյանքի, կենսամակարդակի բարձրացման»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան