
Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց ՀՎԿ 30 քայլանոց նախընտրական ծրագիրը
««Հայկական վերածնունդ» կուսակցության նախըտրական ծրագիրը կազմված է 30 քայլերից, որոնք կփոխեն Հայաստանը, կերաշխավորեն մեր ժողովրդի բարեկացությունն ու ապահովությունը»,- այսօր ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտնեց ՀՎԿ նախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը:
«Մեր ծրագիրը մշակվել է մեր բազմամյա քաղաքական փորձառությունը հաշվի առնելով: Մենք կարող ենք ապահովել տասնյակ միլիարդավորդ դրամների հոսք ՀՀ բյուջե: Մեր ծրագրերի մեջ են մտնում՝ պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը, ճանապարահայան երթևեկության կանոնների բարեփոխումները, բանկային համակարգի նոր ռազմավարության մշակումը, ավանդների վերադարձը»,- թվարկեց
կուսկացության նախագահը՝ առանձին-առանձին անդրադարձավ նախընտրական ծրագրի 30 քայլերին:
ՀՎԿ նախընտրական ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ: