Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով ռուս կին է ձերբակալվել
Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, ում կասկածում են, որ կապ ունի Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրել է Hurriyet-ը՝ հղում անելով իրավապահ համակարգում իր աղբյուրին:
Ձերբակալված ռուսի անունը Եկատերինա է: Նա 33 տարեկան է: Քննությունը կասկածում եմ, որ նա մինչև 2016 թ. նոյեմբերի վերջ հեռախոսով կապ է ունեցել Մևլութ Ալթինթաշի հետ, նաև շփվել է նրա հետ WhatsApp-ի մեսինջերով:
Լրագրողները նաև պնդում են, որ ռուսաստանից կինը կապ ունի Անկարայի հինգաստղանի հյուրանոցներում ինտիմ ծառայությունների մատուցման հետ:
Անկարայում ՌԴ դեսպանությունը չի կարողացել Ռիա նովոստին տրամադրել օպերատիվ մեկնաբանություն՝ կապված կասկածյալի ձերբակալության հետ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը սպանվեց դեկտեմբերի 19-ին, Անկարայում բացված ֆոտոցուցահանդեսի բացմանը ելույթ ունենալիս: Զինված հարձակում կատարողը ոստիկանության աշխատակից է՝ Մևլութ Ալթինթաշը: Նա չեզոքացվել է անվտանգության ուժերի տեղի աշխատակիցների կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Անկարայի դատարանն արգելել է լուսաբանել ռուս դեսպանի սպանության քննությունը
- Անկարայում ռուս դեսպանին սպանության վարկած՝ օգնել են դեսպանատնից
- Երևանում մեկ րոպե լռությամբ հարգել են սպանված ռուս դեսպանի հիշատակը
- Թուրքիայում ՌԴ դեսպանի նկատմամբ հարձակման գործով ձերբակալվել է 13 անձ
- Թուրքիայում զինված հարձակման հետևանքով վիրավորված ՌԴ դեսպանը մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան