Լավրով. Կողմերը հեռու են մի քանի առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնելուց
Հայաստանն ու Ադրբեջանը դեռ հեռու են ԼՂ խնդրի կարգավորման՝ առանցքային մի քանի ասպեկտներում պայմանավորվածության հասնելուց: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, Լավրովը հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի:
«Դրա մասին վկայում են բազմամյա շփումների արդյունքները, որոնց հիման վրա հաջողվել է մշակել միասնական պատկերացում կարգավորման հիմքում ընկած առանցքային հարցերի վերաբերյալ»,-ասել է ռուսաստանցի նախարարը:
Նա ընդգծել է. «Դրանք նաև անվտանգության հարցերն են, նախ և առաջ դրանք հումանիտար հարցեր են, այն տարածքների վերադարձը, որոնք գտնվում են Ղարաբաղի շուրջ և չեն վերահսկվում Ադրբեջանի կողմից: Դա նաև Լեռնային Ղարբաղի կարգավիճակի որոշումն է, անկասկած հաշվի առնելով այն մարդկանց կարծիքը, որոնք այնտեղ ապրում են: Դա նաև միջազգային խաղաղապահ ուժերի չափորոշիչների վերաբերյալ համաձայնությունն է: Այդ ասպեկտների մեծ մասի շուրջ մենք ունենք համաձայնություն»,-ասել է Լավրովը:
Ռուսաստանցի նախարարն ավելացրել է. «Սակայն 2-3 կոնկրետ թեմաներ, որոնք առանցքային են համարվում փաթեթի ամբողջացման համար, դեռ քննարկվում են: Չեմ թաքցնում, որ մենք դեռ հեռու ենք այն իրավիճակից, երբ կարող ենք տեսել, որ կողմերն այդ ասպեկտների վերաբերյալ միասնական մոտեցում են մշակել»:
Լավրովը նշել է, որ դեռևս անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան