Խոսեպ Գվարդիոլա. «Չեմ սիրում հաշիվը պահպանել ու խաղալ սեփական տուգանային հրապարակում»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Սանդերլենդի» նկատմամբ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի արտագնա խաղում 2։0 հաշվով տոնած հաղթանակից հետո շեշտել է, որ թիմը լավ հանդիպում է անցկացրել։ Իսպանացի մասնագետի խոսքերով՝ ինքը չի սիրում խաղալ հաշվի պահպանման համար։
«Մենք շատ ուրախ ենք, «Մանչեսթեր Սիթին» լավ խաղաց։ Սպասում էինք, որ մրցակիցն ագրեսիվ ու ինտենսիվ կգործի։ Մեր առաջին գոլը շատ լավ ստացվեց։ Անհրաժեշտ էր հաշվի մեջ առջևում գնալ ընդմիջման։ Եթե տրիբունաների աջակցության նման պայմաններում «Սանդերլենդը» հաշվի մեջ առաջ անցներ, մեզ համար ծանր կլիներ։
Վերջին 25 րոպեում լավ փոխանցումներ էինք կատարում։ Ես չեմ սիրում խաղալ հաշվի պահպանման համար՝ սեփական տուգանային հրապարակում։ Դա նորմալ է, երբ հաշիվը 3։0 կամ 4։0 է, այլ ոչ թե 2։0»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։