Մերձմոսկվայում թռչնագրիպ է արձանագրվել
Մոսկվայի մարզում թռչնագրիպի բռնկում է արձանագրվել, գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։ Ըստ հրապարակման հիվանդությունը հայտնաբերվել է մերձմոսկովյան երկու թռչնաֆաբրիկայում. առաջինը գտնվում է Շելկովսկի շրջանի Բիոկոմբինատ գյուղում, իսկ երկրորդը՝ Սերգիևո-Պոսադսկի շրջանում։
«Փորձանմուշները փետրվարի 28-ին ցույց են տվել թռչնագրիպի դրական եզրակացություն»,-ասել է աղբյուրը։ Ըստ նախնական տվյալների՝ պետք է 400 հազարից մինչև 4 մլն թռչուն ոչնչացվի։
Սերգիևո-Պոսադսկիի շրջանի վարչակազմի կայքը հաստատել է, որ թռչնաբուծական ընկերությունում թռչնագրիպի վարակի դեպքեր են հայտնաբերվել։
«Հայտնաբերվել է H5N8 շտամ։ Վարակաբանների խոսքով՝ այն վտանգավոր չէ մարդու համար, սակայն բարձր վտանգ ունի թռչունների համար»,-ասված է հաղորդագրությունում։
Ներկա պահին մասնագետները մոնիթորինգ են անցկացնում բոլոր թռչնաֆաբրիկաներում՝ ներառյալ փոքրիկ մասնավոր ընկերությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին