«Հաց բերող»-ը ազատ կարձակվի. Նիկոլ Փաշինյան
«Հաց բերողը ազատ կարձակվի։ Գլխավոր դատախազությունը բավարարում է մեր պատգամավորական միջնորդությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացնում է, որ քիչ առաջ մի խումբ պատգամավորներով հանդիպել են ՀՀ Գլխավոր դատախազի հետ, ով տեղեկացրել է, որ իրենք պատրաստ են ընդունել միջնորդությունը և «Հաց բերող» Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխել, այսինքն՝ ազատ արձակել կալանքից:
Ն. Փաշինյանը նաև հայտնում է, որ գնում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ կհանդիպեն Արթուր Սարգսյանի հետ, հանդես կգան որպես երաշխավոր՝ Արթուր Սագսյանին ազատ արձակելու համար:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը փետրվարի 27-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ Արթուր Սարգսյանի կյանքը փրկելու միակ տարբերակը խափանման միջոցը փոխելն է, ինչի վերաբերյալ միջնորդություն են պատրաստել, անձնական երաշխավորություն՝ գլխավոր դատախազին ներկայացնելու համար: Այն պատգամավորները, ովքեր ցանկացել էին, միացել էին երաշխավորությանը:
Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Արթուր Սարգսյանը ճեղքել էր ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրել ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներին։ Նա մեղադրվում է պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Արթուր Սարգսյանը ձերբակալվել էր հուլիսի 31-ից, դեկտեմբերի 31-ին կալանքից ազատվել էր: Սակայն փետրվարի 9-ին Ա. Սարգսյանը կրկին կալանավորվել է: Նրա փաստաբան Տիգրան Եգորյանն ասել է, որ ՀՔԾ-ն Ա. Սարգսյանի ձերբակալման հիմք է համարել այն, որ նա փետրվարի 3-ին չի ներկայացել քննչական մարմնին: Մինչդեռ, փաստաբանի խոսքով, նախապես քննիչին տեղյակ են պահել չներկայանալու մասին և խնդրել փոխել հանդիպման օրը: Նա փետրվարից 10-ից հացադուլ էր հայտարարել:
Հարակից հրապարակումներ`
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանի առողջական վիճակը ավելի է վատթարացել. փաստաբան
- ՄԻՊ. «Հաց բերողի» առողջական վիճակը մեզ համար առաջնահերթ ուշադրության առարկա է
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանը հրաժարվել է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց. ՔԿՎ
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանն անդրդվելի է. ՔԿՎ
- «Ազատություն հաց բերողին». Երթ դեպի դատախազություն
- «Հաց բերողը» այլևս չի կարողանում քայլել, ձայնը հազիվ է լսվում, ունենում է արյունալի փսխումներ
- «Հաց բերողի» կյանքը փրկելու միակ տարբերակը խափանման միջոցը փոխելն է. Էդմոն Մարուքյան
- Ինչո՞ւ է մինչև օրս ձերբակալված «հաց բերողը». Հարց ԱԺ նախագահին
- ՔԿՎ. Հաց բերող Աթուր Սարգսյանը հրաժարվում է առհասարակ որևէ տեսակի բուժօգնություն ստանալուց