Շիրխանյանի պահման պայմանների կապակցությամբ ՄԻՊ-ը գրությամբ դիմել է արդարադատության նախարարությանը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր առավոտյան այցելել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Վահան Շիրխանյանին։
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ այցելության ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները ուսումնասիրել նրա պահման պայմանները և առանձնազրույց ունեցել վերջինիս հետ:
Այցից հետո վերը նշված հրապարակային մտահոգությունները փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին կատարած զանգի միջոցով:
Վահան Շիրխանյանի պահման պայմանների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը գրությամբ դիմել է Արդարադատության նախարարությանը:|
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը ևս հաղորդագրություն է տարածել Շիրխանյանի պահման պայմանների մասին։ Հաղորդագրության մեջ ասված է.
«ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի պահման պայմաները դիտարկելու նպատակով այսօր ՔԿՀ այցելած ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդները հայտարարություն են տարածել այն մասին, թե իրենք ցանկություն են հայտնել «հանդիպել և զրուցել Վ. Շիրխանյանին, ՔԿՀ անձնակազմը պատասխանել է, որ Վ. Շիրխանյանի տեսակցությունների կապակցությամբ առկա է քննիչի որոշում, որով արգելվում է վերջինիս կապն արտաքին աշխարհի հետ: Այդ արգելքը տարածվել է նաև հասարակական դիտորդների նկատմամբ: Դիտորդները ցանկություն են հայտնել առանց Վ. Շիրխանյանին տեսակցելու, առանց վերջինիս հետ հանդիպելու, իրականացնել իրենց լիազորությունը` այն է դիտարկել խուցը, որտեղ պահվում է Վ. Շիրխանյանը: Վայրկյաններ անց ՔԿՀ անձնակազմը տեղեկացրել է սակայն, որ Վ. Շիրխանյանը «ի վիճակի չէ դուրս գալ խցից»»` այսպիսով իբրև թե կամայական խոչընդոտներ ստեղծելով դիտորդների օրինական աշխատանքների համար:
Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ դիտորդների վերոնշյալ պնդումը իրականությանը չի համապատասխանում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վ.Շիրխանյանը ինքն է հրաժարվել դուրս գալ խցից, քանզի վերջինիս քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից առաջարկվել է դուրս գալ իր խցից, որպեսզի դիտորդները կարողանան դիտարկել այն, սակայն վերջինս հայտարարել է, որ իր առողջական վիճակը իրեն թույլ չի տալիս դուրս գալ այնտեղից:
Ի դեպ հավելենք, որ Վ. Շիրխանյանը քաղաքացիական բժշկական հաստատությունում հետազոտվելուց հետո կրկին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել մարտի 3-ին և ինքնուրույն տեղաշարժի հետ կապված խնդիրներ չունի»:
Հիշեցնենք, որ ՄԻՊ այցելությունները «Հաց բերողին» որևէ լուծում չէին տվել:
Հարակից հրապարակումներ`
- Շիրխանյանը գտնվում է կալանավորված անձանց համար նախատեսված բավարար պայմաններով 18 քմ խցում. ՔԿՎ
- Վահան Շիրխանյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ
- Մեր միակ հույսն այս պահին մնում է Եվրոպական դատարանը. Ալումյան
- Ես կարող եմ մասնակցել նիստին, սակայն պառկած կամ կիսապառկած վիճակում. Շիրխանյանն է փոխանցել
- Վահան Շիրխանյանը չի ներկայացել, և դատական նիստը դարձյալ հետաձգվել է
- ՄԻՊ-ը Վ. Շիրխանյանի բժշկական հետազոտությունների ընթացքին հետևում է և կտա համապատասխան գնահատական
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին