Ռոնալդուն վերսկսել է մարզումները
Քրիշտիանու Ռոնալդուն մարզվել է մադրիդյան «Ռեալի» մյուս խաղացողների հետ միասին։ Հիշեցնենք, որ «Էյբարի» հետ հանդիպումից հետո «Արքայական թիմը» վերականգնողական մարզում է անցկացրել։
Քրիշտիանու Ռոնալդուն, ով բաց է թողել «Էյբարի» հետ խաղը, թիմակիցներին միացել է մարզումային դաշտում։ Այս մասին տեղեկացնում է football.ua-ն։
Սպասվում է, որ պորտուգալացին պատրաստ կլինի՝ մասնակցելու «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպմանը։ Այս թիմերի մադրիդյան խաղում «Ռեալը» հաղթել է 3։1 հաշվով։