Ցուրենկո. «Շատ ուրախ եմ, որ այսքան հաջող եմ սկսել մրցաշրջանը»
Ուկրաինացի թենիսիստուհի Լեսյա Ցուրենկոն մեկնաբանել է իր հաղթանակն Ակապուլկոյի մրցաշարում։
«Երջանիկ եմ, որ այսքան հաջող եմ սկսել մրցաշրջանը։ Հոբարտեի մրցաշարում հասել եմ կիսաեզրափակիչ, իսկ հիմա էլ հաղթողի կոչումը նվաճեցի Ակապուլկոյում,- Ցուրենկոյի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Երեք եզրափակիչ, երեք հաղթանակ. այս արդյունքն ինձ երջանիկ է դարձնում։ Շատ գոհ եմ արդյունքից։ Այստեղ հաղթելը պարզապես ցնցող է։
Սա ծանր խաղ էր։ Առաջին սեթում շատ հարմարավետ էի ինձ զգում, սակայն երկրորդում փոքր-ինչ նյարդայնացա։ Մրցակցուհիս ավելի լավ սկսեց գործել։ Ես մտածեցի, որ կարող եմ նվաճել կոչումը, և այդ միտքն ինձ ստիպեց նյարդայնանալ։
Քրիստինան ինձ ստիպեց ցուցադրել լավագույն խաղս, որովհետև շատ էր գրոհում։ Սակայն ես կենտրոնացած էի սեփական խաղի վրա։ Շատ ուրախ եմ, որ հաղթեցի»։