Շիրխանյանը գտնվում է կալանավորված անձանց համար նախատեսված բավարար պայմաններով 18 քմ խցում. ՔԿՎ
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.
«Մարտի 5-ին զանգվածային լրատվության միջոցներով ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանի այն հայտարարությունը, թե իբր «խուցը նեղ է, փոքրիկ ու շատ խոնավ` պատերի ներքևի հատվածը խոնավությունից բորբոսնել է: Այդ նեղ խցում կալանավորները չորսն են եղել, սակայն այն բանից, երբ Վ. Շիրխանյանը դժգոհել է խցի պայմաններից ու վիճակից, մոտ մեկ ժամվա մեջ ևս մեկ կալանավոր են բերել խուց», իրականության հետ աղերս չունի:
Հայտնում ենք, որ Վ. Շիրխանյանը գտնվում է կալանավորված անձանց համար նախատեսված բավարար պայմաններով 18 քմ խցում, ինչը սահմանված է Հայաստանի Հանրապետության «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով, և այդ խցում պահվում են չորս անձինք, այլ ոչ հինգ, ինչպես պնդում է փաստաբանը»:
Հարակից հրապարակումներ`
- Վահան Շիրխանյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ
- Մեր միակ հույսն այս պահին մնում է Եվրոպական դատարանը. Ալումյան
- Վահան Շիրխանյանը բանտից կապ է հաստատել Սեյրան Օհանյանի հետ. «Ժամանակ»
- Ես կարող եմ մասնակցել նիստին, սակայն պառկած կամ կիսապառկած վիճակում. Շիրխանյանն է փոխանցել
- Վահան Շիրխանյանը չի ներկայացել, և դատական նիստը դարձյալ հետաձգվել է
- ՄԻՊ-ը Վ. Շիրխանյանի բժշկական հետազոտությունների ընթացքին հետևում է և կտա համապատասխան գնահատական
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին