Հայաստանի բասկետբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Տղամարդկանց Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել խորվաթ փորձառու մասնագետ Նիկշա Բավցևիչը, ով այս պաշտոնում փոխարինել է Տիգրան Գյոկչյանին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Նիկշա Բավցևիչը ծնվել է 1956 թ. հունիսի 2-ին` Խորվաթիայի Սպլիտ քաղաքում: 1974 թ.-ից աշխատել է մի շարք թիմերում և ունեցել բազմաթիվ հաջողություններ: 2015 թ.-ից մինչ այժմ գլխավորում է շվեցարական «Մոնտեյ» ակումբը: 2016-2017 թթ. դարձել է Շվեցարիայի գավաթակիր:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մասնակցելու է 2019 թ. աշխարհի առաջնության նախընտրական փուլին: Օգոստոսին կայանալիք մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Բոսնիան, Սլովակիան և Շվեդիան: