Մեզ համար պարարտ հող կա՝ ԱԺ անցնելու. Տաճատ Սարգսյան
«Եթե հաղթեն կոմունիստները, կհաղթի ժողովուրդը: Մեր հաղթանակը ժողովրդի հաղթանակն է: Մենք դաշինք ենք կապել ժողովրդի հետ»,- այս մասին նշեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը՝ ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագիրը:
Մինչ ծրագրին անդրադառնալը՝ Տաճատ Սարգսյանը ներկայացրեց կուսակցության անցած ուղին, պատմությունն ու աշխատանքները:
«Մեզ համար պարարտ հող կա, ԱԺ անցնելու: Չնայած մեզ մեղադրում են, իբր տառապում ենք կարոտախտով, սակայն ուզում ենք ներկայացնել, թե ինչ բերեփոխումներ եղան կոմունիստների ժամանակահատվածում: Իսկ այսօր հացի խնդիր է հանրապետությունում, ծանր իրավիճակ, թաքցնելու ոչինչ չկա: Սով, աղքատություն, արտագաղթ, կոռուպցիա, կաշառակերություն: Իշխանությունների մշակած քայլերը չեն բավարարում դրանք վերացնելու համար»,- շեշտեց կոմկուսի առաջին քարտուղարը:
Նա նշեց, որ իշխանություններն այսօր ճիշտ քաղաքականություն են վարում համագործակցելով թե ԵԱՏՄ, թե ԵՄ հետ. «Պետք է ճիշտ օգտագործենք ԵԱՏՄ ընձեռած հնարավորությունները, վերականգնենք նախկին տնտեսական կապերը և ստեղծենք նորերը»:
Տաճատ Սարգսյանի խոսքով տնտեսությունը զարգացնելու համար նախ պետք է բանկերի նկատմամբ վերահսկողություն սահմանել, գյուղերում կոոպերատիվներ ստեղծել:
«Պետք է այնպես անենք, որպեսզի տան տղամարդը մնա ընտանիքի գլխին: Ամոթալի է, բայց հայ կինը գնում է Թուրքիա, Էմիրատներ աշխատելու, շուտով մարտի 8 է, կոչ եմ անում բոլորին վերադառնալ իրենց տները»,- ասաց նա:
Կոմկուսի առաջին քարտուղարը առանձնացրեց նաև գիտության ոլորտը՝ նշելով, որ առանց դրա հնարավոր չէ խոսել երկրի անվտանգությունից:
«Սարսափելի վիճակում է գիտության վիճակը: Համախառն ներքին արդյունքի 0,1 տոկոսն է տրամադրվում գիտության ոլորտին, իսկ դրանով երբեք չի զարգանա գիտությունը: Մենք պետք է ռազմական արդյունաբերութայնը զարկ տանք, իսկ առանց գիտության զարգացման դրա մասին խոսել չենք կարող»,-հավելեց Տաճատ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան