Սիրիահայ մշակույթի շունչը՝ Երևանում
Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի նախասրահում բացվել է Կանանց միջազգային օրվան նվիրված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, ներկայացված են 60-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք: Ցուցահանդես-տոնավաճառը կգործի նաև վաղը:
Սփյուռքի նախարարության հաղորդմամբ, ցուցահանդես-տոնավաճառի բացմանը մասնակցել է նախարար Հրանուշ Հակոբյանը, ով շրջել է տաղավարներով, ծանոթացել սիրիահայերի աշխատանքներին, բարձր գնահատեցլ նրանց տաղանդն ու աշխատասիրությունը, սպասարկման բարձր մշակույթն ու մատուցման ինքնատիպ ոճը, իր հիացմունքը հայտնել հատկապես ձեռագործ աշխատանքների և նրբաճաշակ արծաթյա իրերի վերաբերյալ:
«Կազմակերպելով ցուցահանդես-տոնավաճառներըը՝ ցանկանում ենք, որ սիրիահայերը Հայրենիքում ճանաչելի դառնան, նրանց աշխատանքները հասարակությանը ներկայացնենք, որպեսզի նրանք ինտեգրվեն հասարակությանը: Ավանդական դարձած այս ցուցահանդես-վաճառքների ժամանակ նրանց օգնում ենք, պայմաններ ենք ստեղծում, որ ապրանքները վաճառվեն, ապրելու առումով հոգսն ինչ-որ կերպ թեթևացնեն»,- լրագրողներին ասել է նախարարը:
Ցուցահանդեսը կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ: