Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 8 ընտրատարածք
«Ելք» դաշինքը Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքի տարածքային ցուցակում ներառել է պատգամավորության 6 թեկնածուի՝ այդ թվում 2 ՍՊԸ-ների տնօրենների, մեկ անհատ ձեռներեցի, մեկական մականավարժի և դասախոսի։ Եվս մեկ թեկնածու որևէ զբաղվածություն չունի։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության թիվ 8 ընտրատարածքի տարածքային ցուցակում ընդգրկված է թվով 4 թեկնածու, նրանց թվում՝ գանձապահ, վարորդ, երկու գործազուրկներ, ինչպես նաև մեկ ՍՊԸ-ի տնօրեն։
«Հայկական վերածնունդ» կուսակցությունն այս ընտրատարածքում առաջադրել է 12 պատգամավորության թեկնածուի։ Նրանցից ոչ ոք, թերևս, հասարակության լայն շրջանակների հայտնի չէ։
Թիվ 8 ընտրատարածքի տարածքային ցուցակում «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքն էլ ներառել է 8 թեկնածուի։ Առաջադրվածների թվում են պրոֆեսորներ, ուսուցչուհիներ, ինչպես նաև գործազուրկ մի քանի քաղաքացիներ։
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի՝ 8 հոգուց բաղկացած տարածքային ցուցակում ևս ներգրաված են ուսուցիչներ, մեկ փաստաբան, գործազուրկ քաղաքացիներ։
ՀՀԿ-ի թիվ 8 ընտրատարածքի 113 հոգանոց տարածքային ցուցակում ներկայացված են ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Արզաքանցյանը, ԱԺ պատգամավորներ Կարեն Բոթոյանը, Հակոբ Հակոբյանը, «Սևանի հացի գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Ավետիսյանը։
Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածուների շարքում մեծամասամբ թոշակառուներ են և գործազուրկ քաղաքացիներ։
Ինչ վերաբերում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, ապա թիվ 8 ընտրատարածքի 11 հոգանոց տարածքային ցուցակում ներառված են Ազատամարտիկների միության անդամ Գուրգեն Մելքոնյանը, ատամնաբուժական կլինիկայի մեկ տնօրեն, մեկ ուսուցիչ, մի քանի գործազուրկ քաղաքացիներ։
ՀՅԴ-ն այս ընտրատարածքում առաջադրում է պատգամավորության 12 թեկնածուի, այդ թվում՝ ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Իշխան Սաղաթելյանը, Գեղարքունիքի փոխմարզպետ Արտաշես Նիկոյանը, մի քանի ուսուցչուհի, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառագետ Ահարոն Բադալյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 7 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 6 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին՝ թիվ 5 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 4 ընտրատարածք
- Բանվորուհի, վարորդ, թոշակառու. Ո՞ւմ են ընտրելու Շենգավիթի և Մալաթիայի բնակիչները
- Թիվ 2 ընտրատարածքի ռեյտինգային կարգով պայքարողները
- Ովքե՞ր են ռեյտինգային կարգով պայքարելու թիվ 1 ընտրատարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան