Հունգարիան ընդունել է երկրում անօրինական միգրանտների ազատ տեղաշարժման արգելքի մասին օրենքը
Հունգարիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է այն օրենքը, որն արգելում է երկրում անօրինական միգրանտների և փախստականների ազատ տեղաշարժը,- «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է AFP գործակալությունը:
Նախաձեռնությանը հավանություն է տվել 138 պատգամավոր, վեցը դեմ են քվեարկել, իսկ 22--ը ձեռնպահ են մնացել։
Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկրի տարածքում անօրինական կերպով գտնվող բոլոր միգրանտներին և փախստականներին կուղարկեն հատուկ «տարանցիկ գոտիներ», որոնք գտնվում են Սերբիայի և Խորվաթիայի հետ ձգվող սահմաններին:
Այնտեղ նրանց կսպասի ապաստան տրամադրելու իշխանությունների վերջնական որոշումը: Սույն միջոցը կտարածվի ինչպես նոր ժամանածների, այնպես Էլ նրանց վրա, ովքեր արդեն գտնվում են Հունգարիայում՝ 586 մարդ այս տարվա փետրվարի տվյալներով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան