Մարուքյանը քարոզչական պաստառը վնասելու տեսագրությունը տրամադրել է ոստիկանությանը
Վանաձորում վնասել են «Ելք» դաշինքի քարոզչական պաստառները՝ մասնավորապես պատռել, մրոտել այն հատվածները, որտեղ պատկերված է ԱԺ պատգամավոր, ծնունդով կիրովականցի Էդմոն Մարուքյանը:
Դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Մարուքյանը Panorama.am-ի հետ զրույցում կածիք հայտնեց, որ կատարվածը թաղի խուժանի ձեռքի գործն է:
«Իրավապահներն արդեն այնտեղ են եղել, մենք հաղորդում ենք տվել: Մենք տեսագրություն ունենք, մնացածը ոստիկանության գործն է, թող հայտնաբերեն, տեսնեն, թե ով է հրահանգել թաղի խուժանին, որ գնան մեր շտաբի վրա հարձակվեն, կոնկրետ իմ նկարը վնասեն: Քաղաքի այլ վայրերում էլ են արել նման բան»,-ասաց Մարուքյանը:
Նա համոզված է, որ գործողություններն իրենց քաղաքական ուժի ու հենց իր դեմ են ուղղված. «Կոնկրետ էդ մարդիկ եկել են, իմ նկարը պատռել: Էդ խի՞ կողքի շտաբերին չեն վնասել: Էդ փողոցի վրա 3-4 հատ նախընտրական շտաբ կա»:
Մարուքյանն ասաց, որ դաշինքին գովազդային մեծ վահանականեր են հատկացված, ստիպված են դրանց վրա քարոզչական պաստառներ փակցնել:
«Դա մեզ համար ֆինանսական առումով բարդություն է ստեղծում, բայց այլ տարբերակ չունենք: Եթե մենք պիտի դնենք, իրենք մեր հետևից գնան, վառեն, ճղեն, չգիտեմ: Մեր ամեն ծախսած լուման ՀՀ քաղաքացուց հանգանակցած գումար է, դա ուղղակի հարված է ՀՀ քաղաքացուն: Մենք սարսափելի սուղ միջոցներ ենք ծախսում, այս պահի դրությամբ գովազդային մեկ րոպե չունենք գնած հեռուստաընկերություններից»:
Լուսանկարներն ու տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան