«Ելք»-ը եկել է ցրելու բարոյահոգեբանակն գաղջ մթնոլորտը. դաշինքի անդամ
«Ելք»-ը երբեք իշխանություն չի եղել, բայց որ ավելի կարևոր է, մարդկանց երբեք հուսախաբ չի արել։ Այն եկել է՝ նոր էներգիա հաղորդելու երկրի զարգացմանը, ցրելու բարոյահոգեբանակն գաղջ մթնոլորտը,-лրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ելք» դաշինքի անդամ, պատգամավորության թեկնածու Համբարձում Համբարձումյանը։
«Մարդիկ հոգեբանորեն այնքան են կոտրվել, որ մտածում են՝ ընտրություններով ոչինչ հնարավոր չէ փոխել։ Այժմ մենք պետք է ջարդենք այդ կարծրատիպը՝ վստահություն ներշնչելով, որ արդար ընտրությունները կարող են նոր ռելսերի վրա դնել երկրի զարգացումը։ Մարդիկ պետք է հասկանան, որ մինչև Հայաստանում իշխանափոխություն չլինի, որևէ հաջողություն հնարավոր չի լինի գրանցել»,- նշեց բանախոսը։
Հարցին՝ չի՞ կարծում, որ ՀՀ քաղաքացին, սովորույթի ուժով, «փորձած թանն անփորձ մածունից լավ է» ասացվածքով առաջնորդվելով, միշտ ընտրություն կատարում է հին, իր աչքին սովոր քաղաքական ուժերից, Համբարձում Համբարձումյանը բացասական պատասխան հնչեցրեց։
«Հնարավոր չէ անընդհատ նույն թթված ու աղի թանը խմել։ Մեր ժողովրդի ստամոքսն այլևս չի դիմանում այդ թանին։ Ինչ վերաբերում է կոնկրետ «Ելք»-ին, ապա մենք փորձելու ենք պահել մեզ տրված քվեները՝ չնայած դատելով ընտրակաշառքների մասին խոսակցություններից՝ համոզված ենք, որ արդար ընտրություններ տեղի չեն ունենալու»,- ասաց պատգամավորության թեկնածուն։
Վերջում Համբարձում Համբարձումյանն ընդգծեց, որ իշխանությունների ցինիզմն ազգաբնակչության մոտ ատելություն է առաջացրել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան