Մեկնարկել է հրաձգության Եվրոպայի առաջնությունը
Սլովենիայի Մարիբոր քաղաքում մեկնարկել է հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 13 մարզիկ:
Հայ հրաձիգների առաջին մրցելույթները տեղի կունենան վաղը`մարտի 8-ին: Պայքարը կսկսեն Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը, Նարեկ Ադամյանը, Հովհաննես Խաչատրյանը: Եվրոպայի առաջնությունը կշարունակվի մինչև մարտի 12-ը:
Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, հրաձգության հանրապետական մարզադպրոցի և Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից: