ԱՄՆ դեսպան. Օրեցօր ավելի մեծ թվով հայ կանայք են այցելում հերթական ստուգումների
«Ռիտա Պալյանը սիրում է ասել, փրկելով մի կնոջ կյանքը, մենք փրկում ենք ընտանիքը և ամբողջ ազգը»: Այսօր լրագրողների հետ ճապազրույցում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը, ով կանանց տոներին ընդառաջ այցելեցշ Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն:
Դեսպանն ընդգծեց, որ դրանով է պայմանավորված իր ընտրությունը:
«Հատկանշական է այցելել այս կենտրոն այսօր, Կանանց Միջազգային օրվան ընդառաջ, քանի որ այն ոգեգեշնչող օրինակ է նախաձեռնություն ունեցող և խոչընդոտները հաղթահարող կանանց, ովքեր ստեղծել են մի կազմակերպություն, որն օգնում է այլ կանանց:
Կենտրոնի կողմից մատուցվող այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են կրծքագեղձի և արգանդի քաղցկեղի համար սկրինինգը և գինեկոլոգիական ծառայությունները, կյանքեր են փրկում։ Եվ շնորհիվ այս կազմակերպության հիմնադիրների և աշխատակիցների աշխատանքի, օրեցօր ավելի մեծ թվով հայ կանայք են այցելում հերթական ստուգումների և ստանում գիտելիքներ՝ իրենց առողջությանը վերաբերող հարցերում առավել տեղեկացված լինելու և գրագետ որոշումներ կայացնելու համար»,-ասաց դեսպանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան