«Ընդդիմադիր» Արթուր Բաղդասարյանը դիվանագիտական պետհամարանիշով մեքենայով է շրջում. ՀԺ
«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ Երևանի «Մարիոթ» հյուրանոցում մանրամասն ներկայացնելով այս կուսակցության ընտրական ծրագիրը՝ յուրաքանչյուր կետ ներկայացնելիս խոսում էր անարդարությունից, իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով քաղաքացիներին պատճառվող անհարմարություններից: Մի հատված էլ վերաբերվում էր արագաչափերին և տեսանկարահանող սարքերին: Երբ Բաղդասարյանի ելույթը մոտենում էր ավարտին, նույն մուտքի մոտ կայանեց «Lexus» տեսակի մի ամենագնաց՝ դիվանագիտական պետհամարանիշներով: Միջոցառման ավարտին Արթուր Բաղդասարյանը հենց այդ մեքենայով էլ հեռացավ «Մարիոթից»: Այս մասին գրել «Հայկական ժամանակ»-ը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից թերթը հետաքրքրվել է, թե որ դիվանագիտական ներկայացուցչության է պատկանում «52 T 001 AM» պետհամարանիշը: Թերթի հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ-ի տեղեկացրել են.«52 T 001» պետհամարանիշը ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից հատկացված է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ակադեմիա» հիմնադրամին»:Սա նշանակում է, որ Արթուր Բաղդասարյանը, օգտվելով դիվանագիտական պետհամարանիշներով, մեքենայից, երբեք չի տուգանվում իր վարորդի կողմից կատարված վարչական իրավախախտումների համար. Դա կլինի արագաչափի տեսախցիկների թե ՃՈ տեսուչի կողմից արձանագրված խախտում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան