Ռերիխների կենտրոնի աշխատակիցները փակել են թանգարանի ելքը
Ռերիխների միջազգային կենտրոնում, որտեղ խուզարկություն է անցկացվում, փակել են թանգարանի մուտքը՝ հայտարարելով, որ պետք է ստուգեն յուրաքանչուր ավտոմեքենա, որը դուրս կգա թանգարանի տարածքից։
Kommersant-ի փոխանցմամբ՝ աշխատակիցները բացատրել են, որ թանգարանից նկարներն են դուրս հանում և իրենք թողել են անցնի իրավապահների մեքենան միայն այն բանից հետո, երբ համոզվել են, որ նրա մեջ նկարներ չկան։ Թանգարանի աշխատակիցների տվյալներով՝ ներսում գտնվում է իրավապահ մարմինների մոտ վաթսուն աշխատակից։
Ավելի վաղ՝ Ռերիխների միջազգային կենտրոնում խուզարկության մասին հայտնել էր կենտրոնի փոխնախագահ Ալեքսանդր Ստեցենկոն։
Փետրվարին Մոսկվայի արբիտրաժային դատարանը մերժել էր «Տիեզերական էվոլյուցիայի կանչը» ֆիլմի վարձույթի լիցենզիայի վերադարձը կենտրոնին, որը հետ էր կանչվել ՌԴ մշակույթի նախարարության կողմից։
Նախորդ տարի ՌԴ մշակույթի նախարարությունը ֆիլմում նկատել էր կրոնական քարոզչություն։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում