«Հարվարդ» չեմ ավարտել, բայց մեծ ճանապարհ եմ անցել. Գագիկ Ծառուկյանը՝ տավուշցիներին
«Ծառուկյան» դաշինքն իր նախընտրական քարոզարշավը շարունակում է Տավուշի մարզում: Այսօր հերթական հանդիպումը տեղի ունեցավ Տավուշի մարզի Բերդ քաղաքում:
«Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դիմելով Բերդի բնակիչներին՝ նշեց, որ իրենք քարոզարշավը սկսել են սահմանամերձ գոտուց, քանի որ պետության հզորությունը, տնտեսության զարգացումը կախված է սահմանի ամրությունից:
«Դուք այսօր ոչ միայն բերք ու բարիք ստեղծող եք, այլ սահման պահող եք: Յուրահատուկ ուշադրություն է պետք սահմանամերձ գոտում»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Նա նշեց, որ չի եկել ճարտար խոսքեր ասելու:
«Դուք բոլորդ գիտեք Ծառուկյանին: Ոչ մի բանի կարիք չունեմ ժողովուրդ՝ ոչ պաշտոնի, ոչ գումարի, ուղղակի չեմ կարող ձեռքերս ծալած նստել, ուզում եմ մասնակից, աջակից լինել: Այդ հարստությանը պատահական չեմ հասել, եղել եմ բանվորի ընտանիքից, մարդու ղադրն էլ գիտեմ, խնդիրն էլ գիտեմ, դրա լուծման ձևն էլ գիտեմ: Հարվարդ չեմ ավարտել, բայց այնպիսի ճանապարհ եմ անցել, որ գիտեմ՝ աշխատող մարդուն ինչ է անհրաժեշտ: Պետք է ուշադրություն, վերաբերմունք ու հնարավորություն»,- նշեց ԲՀԿ նախագահը:
Նրա խոսքերով՝ տեղյակ է սահմանամերձ գյուղերի խնդիրներից և համարում է, որ այդ գյուղերին պետք է արտոնություններ տրվեն: «Այսօր մարդիկ թողնում գնում են՝ հարկերի տակ, պարտքերի տակ, տոկոսների տակ, տունը չեն կարողանում պահել: Պատճառը մենք ենք, պատճառը օրենքն է, պայմաններն են»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ իրենց դաշինքն առաջարկել է 15 կետ, որպեսզի լուծեն այդ խնդիրները:
Ըստ նրա՝ բարեգործությամբ երկիր չեն կառուցում, պետք է պայմաններ ստեղծել որ մարդիկ աշխատեն:
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյանը տավուշցիներին հորդորում է չհավատալ ոչ իրատես ծրագրով քաղաքական ուժերին
- Մեր քաղաքական թիմն ունի փոխելու ու կառուցելու բանաձևերը. Վահե Էնֆիաջյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան