Իմացի քաշել ես. տավուշցիների բազմաբնույթ հարցերը Ծառուկյանին
Այսօր Տավուշի մարզի Բերդ քաղաքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, «Ծառուկյան» դաշինքը գլխավորող Գագիկ Ծառուկյանն իր ելույթից հետո խոսեց բնակիչների հետ:
Նրանք տարբեր խնդրանքներով դիմեցին: Մասնավորապես, բնակիչներից մեկն ասաց, որ գազը քաշելու համար իրեն հարկավոր է 200 հազար դրամ, սակայն գումար չունի, որ տունը գազիֆիկացնի: Արձագանքելով բնակչին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Իմացի քաշել ես»:
Նա Տավուշի մարզում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Վարուժան Բաբաջանյանին հանձնարարեց հետևել խնդրին:
Պառավաքարի մի բնակչուհի էլ խնդրեց, որ աղջկա տան հարցերը լուծեն:
Բնակիչներին մտահոգում էր աշխատատեղերի հարցը: Բնակիչներից մեկն ասաց, որ Շամշադինում միջին տարիքի կանայք անգործ են, աշխատատեղ չկա: Գագիկ Ծառուկյանը նշեց, որ տարիքը կապ չունի, պետք է բոլորն էլ աշխատանք ունենան:
Հարցերը բազմաբնույթ էին՝ գազիֆիկացում, անվճար վիրահատություն, վարկերի մարում և այլն:
Բնակիչները Գագիկ Ծառուկյանին հանձնեցին նաև ծրարներ:
Հարակից հրապարակումներ`
- «Հարվարդ» չեմ ավարտել, բայց մեծ ճանապարհ եմ անցել. Գագիկ Ծառուկյանը՝ տավուշցիներին
- Նաիրա Զոհրաբյանը տավուշցիներին հորդորում է չհավատալ ոչ իրատես ծրագրով քաղաքական ուժերին
- Մեր քաղաքական թիմն ունի փոխելու ու կառուցելու բանաձևերը. Վահե Էնֆիաջյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան