Ռեյտինգային շատ թեկնածուների համար ՀՀԿ-ական լինելը դարձել է խնդիր. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` ՀՀԿ ռեյտինգային շատ թեկնածուների համար կուսակցական պատկանելությունը դարձել է խարան:
«Բանն այն է, որ անգամ եթե որևէ տարածքում կա մարդկանց զանգված՝ տվյալ թեկնածուին սիրող, ընդունող, ապա նրանք լսել անգամ չեն ուզում ՀՀԿ-ի մասին` համարելով իրենց վատ կյանքի, բոլոր դժբախտությունների պատճառը: Ռեյտինգայինով առաջադրված որոշ թեկնածուներ իրենց շտաբի աշխատակիցներին հրահանգել են մարդկանց հետ զրուցելիս ՀՀԿ-ի անուն չտալ, չկատաղեցնել, ասել` պարզապես քվեարկեք այս մարդու օգտին, դուք նրան եք ընտրում, ոչ թե ՀՀԿ-ին»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին