Ս.Օհանյան. Թարմ աչք է պետք
Իմ գտվելը կառավարման համակարգում բերել է այն եզրակացության, որ առանց փոփոխությունների մենք չենք կարող հասնել հաջողությունների,- Նոյեմբերյանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, ժամանակակից քաղաքակիրթ աշխարհը քաղաքական վերնախավերի, էլիտաների, թիմերի պարբերաբար փոփոխությամբ են հասնում հաջողությունների:
«Եթե մի թիմը 25 տարի անընդմեջ ղեկավարման մեջ է գտնվում, ապա նրան թվում է, թե ամեն ինչ լավ է, մարդիկ լճանում են, չեն ուզում թերությունները տեսնել: Թարմ աչք է պետք մեզ բոլորիս, որպեսզի տեսնի այն բոլոր թերությունները, որոնք որ այսօր կան, ինչու չէ նաև դրական կողմերը, որ դրա վրա հենվելով՝ կառուցենք Հայաստանի ապագան»,- ասաց Ս.Օհանյանը:
Նա նշեց, որ այսօր պետք են փոփոխություններ առաջին հերթին արդարության մթնոլորտի ձևավորմամբ, օրինականության ամրապնդմամբ:
«Մեր նման երկրները, որոնք չունեն ելք դեպի ծով, ենթակառուցվածքներ, չեն օգտվում տարածաշրջանային խոշոր ծրագրերից, չունեն բնական լուրջ պաշարներ, այս իրավիճակից կարող են դուրս գալ միայն ու միայն արդարության հաշվին: Դրա համար ասում ենք՝ հերիք է այն ամենաթողությանը, անարդարությունը, որ գոյություն ունի մեր երկրում»,- ասաց Ս. Օհանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ս. Օհանյան. Մերժել եմ բոլոր այն պաշտոնները, որոնք առաջարկվել են
- Յուրաքանչյուր խնդիր լուծում կարող է ունենալ, պարզապես լուծողներ են պետք. Ս.Օհանյան
- «Հերի՛ք է». «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հրապարակել է նախընտրական ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան