Գործակալ. ՊՍԺ-ն հրաժարվել է 60 մլն եվրոյից
ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսի գործակալ Ջուլիանո Բերտոլուչչին պատմել է, որ ՊՍԺ-ն մտադիր չէ բաժանվել այդ ֆուտբոլիստից, և կողմերը պայմանագրի երկարաձգմանը միտված բանակցություններ են վարում։
Անցած ամռանը լուրերը Մարկինյոսին կապում էին «Բարսելոնի» հետ։ Բրազիլացին, սակայն, մնաց ՊՍԺ-ում։ Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն 33 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում։
«Մարկինյոսի պայմանագիրը դեռ երկարաձգված չէ։ Բանակցոությունները դադարեցվել են 5 ամիս առաջ,- Բերտոլուչչիի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- ՊՍԺ-ի նախագահը երբեք չի ցանկացել քննարկել Մարկինյոսի հեռանալու հնարավորության հարցը։ Անցած ամռանը ՊՍԺ-ն հրաժարվեց նրա տրանսֆերի համար առաջարկված 60 մլն եվրոյից»։
Այդուհանեդերձ, Բերտոլուչչին չի բացառել, որ ինչ-որ ժամանակ պաշտպանը կհայտնվի Իսպանիայում։
«Իսպանիայի առաջնությունում խաղալը շատ հետաքրքիր է, իսկ «Բարսելոնը» մեծագույն ակումբ է։ Պրեմիեր լիգայում նույնպես շատ են մեծագույն ակումբները»։
Ավելացնենք, որ ՊՍԺ-ի հետ Մարկինյոսի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թ. հունիսը։