Եվրոպայի խորհուրդը 1-ին կարգի ահազանգ է հնչեցնում բլոգեր Լապշինին Ադրբեջանում դատելու կապակցությամբ
Եվրոպայի խորհրդի Լրագրության և լրագրողների անվտանգության պաշտպանության խթանման պլատֆորմն այսօր հայտարարություն է տարածել, որով առաջին կարգի ահազանգ է հնչեցնում բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանում սպառնացող դատավարություն կապակցությամբ։
Նշվում է, որ ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016թ․-ի դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի պահանջով ու արտահանձնվել Բաքու 2017թ․-ի փետրվարի 7-ին։
«Լապշինին սպառնում է առավելագույն 8 տարվա բանտարկություն՝ 2011թ․-ի ապրիլին, 2012թ․-ի հոկտեմբերին և 2016թ․-ի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու, «հակապետական կոչեր» անելու ու Ադրբեջանին քննադատելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ներկայումս Լապշինը գտնվում է Բաքվի Կուրդահանիի նախնական կալանքի բանտում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին