Իշխանափոխությունն անխուսափելի է. Վ.Օսկանյան
«Պայքարը միշտ հաջողություն է բերում: Մեր պայքարն էլ համառությամբ, եռանդով բերելու է հաղթանակի, մեզ բերելու է ազատություն»,- Իջևան քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի երկրորդ համար Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ պետք են արմատական փոփոխություններ, այլապես եթե իշխանությունը չփոխվի, բացասական երևույթները շարունակվելու են: Ա. Մարտիրոսյանի խոսքով, բոլոր ոլորտներում հետաճ է գրանցվել: Նա ասաց, որ եթե իշխանությունը չփոխվի, շարունակվելու է բոլոր ոլորտներում գրանցվել անկում:
«Մենք մեզ այդ շքեղությունը թույլ տալ չենք կարող: Դրա համար մենք միավորվել ենք, պատրաստ ենք ուրիշ գործընկերների հետ քարոզարշավի ժամանակ, հետո համագործակցել, բոլորիս դուրս բերել այս ճահճային, ճգնաժամային իրավիճակից: Մեզ օդ ու ջրի պես պետք են ներդրումներ, հատկապես սփյուռքից»,- ասաց նա:
Դաշինքի երրորդ համար, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն ասաց, որ իշխանափոխության հրամայականն այսօր այժեմական է դարձել:
«Սա արդեն ժողովրդի պահանջն է: Իշխանափոխությունն անխուսափելի է»,- հավելեց նա:
Վ.Օսկանյանի խոսվով, մեծ ներդրումներ կարելի է բերել Հայաստան, հատ-հատ տեսնում է, թե որտեղից կարելի է բերել:
«Բացարձակ ռեսուրսների պակաս չկա, մնում է իշխանության գլխին դնել վստահելի մարդկանց, նվիրյալների, ովքեր ունեն տեսլական, կկարողանան երկիրն այս ծանր իրավիճակից դուրս բերել»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ս.Օհանյան. Թարմ աչք է պետք
- Ս. Օհանյան. Մերժել եմ բոլոր այն պաշտոնները, որոնք առաջարկվել են
- Յուրաքանչյուր խնդիր լուծում կարող է ունենալ, պարզապես լուծողներ են պետք. Ս.Օհանյան
- «Հերի՛ք է». «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հրապարակել է նախընտրական ծրագիրը