Վենգեր. «Սանչեսի հետ բախում չկա»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերքել է տեղեկությունը, որ Ալեքսիս Սանչեսը մարզման ժամանակ վիճել է թիմակիցների հետ։ Մարզիչը հայտարարել է, որ Սանչեսի ապագան ակումբի ձեռքերում է, ինչպես նաև չիլիացու հետ իր փոխհարաբերությունները «նորմալ» է անվանել։
«Ալեքսիս Սանչեսի պայմանագիրը դեռ 15 ամիս ուժի մեջ կլինի, այնպես որ, որոշումը՝ կմնա՞, թե՞ ոչ, լիովին կախված է «Արսենալ» ֆուտբոլային ակումբից»,- Վենգերի խոսքերը մեջբերել է football.ua-ն։
Երկուշաբթի հաղորդվել է, որ Սանչեսը «Լիվերպուլի» հետ խաղից առաջ կայացած պարապմունքի ժամանակ բախվել է խաղընկերների հետ։
«Ես տեղյակ չեմ, նման բան չի եղել։ Ընդհանրապես՝ ոչինչ։ «Լիվերպուլի» հետ խաղից հետո Սանչեսին պահեստայինների նստարանին թողնելու իմ որոշումը բացատրեցի այն բանով, որ որոշել էի խաղալ ուղիղ գծով։ Դա իմ որոշման միակ պատճառն էր։ Ինչ վերաբերում է մնացածին, նրա պահվածքին... Նա նպատակասլաց խաղացող է, երբեմն անցնում է սահմանները, սակայն յուրաքանչյուր թիմում էլ նման բան կատարվում է»,- նշել է Վենգերը։
Երբ մարզչին հարցրել են՝ արդյոք այդ լուրերը կե՞ղծ են, Վենգերը պատասխանել է. «Այո, միանգամայն կեղծ, սակայն ես հասկանում եմ, որ դուք պետք է լցնեք ձեր թերթերը, և մենք պետք է դա հարգենք»։