Մեկնարկում է Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացման ծրագիրը
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն և ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն այսօր նախարարությունում քննարկել են
Նուբարաշենի գերեզմանոցում թաղված թունաքիմիկատների ոչնչացմանն ուղղված միջոցառումների իրականացման նախագիծը։
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ ԱԻՆ ենթակայության և գործառնական կառավարման ներքո գտնվող վտանգավոր քիմիական թափոնների կառավարման Կոտայքի ազգային կենտրոնի կառուցումը և շահագործումը: Այն ծառայելու է որպես վտանգավոր քիմիական թափոնների կառավարման/պահեստավորման արդիական միջազգային չափանիշներին համապատասխան ապահով միջանկյալ պահոց/կենտրոն:
Պահեստային շինության կառուցումը հնարավորություն կտա նաև իրականացնել ներկայումս չգործող և վերահսկողությունից դուրս գտնվող օբյեկտներում մնացած վտանգավոր քիմիական նյութերի հետագա անվտանգ պահպանության խնդիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան