Ֆրենկ Լեմպարդ. «Երբ 105 մլն արժես, ավելին ես ուզում»
«Չելսիի» և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան դեռ չի արդարացնում իր տրանսֆերի համար ակումբի ներդրած 105 մլն եվրոն։
«Երբ խաղացողի ուսերին նստած է 105 մլն եվրո, ավելին ես ուզում, ինչը Պոգբան առայժմ չի ցուցադրում։ Եթե ուզում ես, որ նա երկրորդ Պոլ Սքոուլզ լինի միջին գծում, մի՞թե դա 105 մլն եվրո արժե։ Պոգբան պարբերաբար խաղում է ու գոլեր խփում, բայց դա ի՞նչ է փոխում։ Խուան Մատան նույնպես գոլեր է խփում։ Պոգբայից ավելին են սպասում»,- Լեմպարդի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։