Մխիթարյանն ու արտերկրում հանդես եկող ևս 17 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական
Մարտի-26-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր:
Լևոն Հայրապետյան, «Փայքան» (Իրան)
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
Վարազդատ Հարոյան, «Փադիդե» (Իրան)
Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)
Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Կամո Հովհաննիսյան «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)
Գաել Անդոնյան «Վերիա» (Հունաստան)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա)
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Մարկոս Պիզզելլի, «Քսանտի» (Հունաստան)
Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Գևորգ Ղազարյան «Մարիտիմու» (Պորտուգալիա)
Տիգրան Բարսեղյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Արտյոմ Սիմոնյան «Լե Մոն» (Շվեյցարիա)
Արթուր Սարկիսով «Ենիսեյ» (Ռուսաստան)
Ռուսլան Կորյան «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)
Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների անունները և հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնան ավելի ուշ: