Մենք լֆիկների դեմ լֆիկներ, շմայսների դեմ շմայսներ չունենք. «Ելք» դաշինքի անդամ
Որքան էլ քարոզչության փուլը բարդ է և լուրջ, «Ելք» դաշինքի շուրջ բավական դրական մթնոլորտ է ձևավորվել,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի անդամ, պատգամավորության թեկնածու Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, դաշինքի ցուցակում փորձառու քաղաքական գործիչներից զատ՝ շատ են երիտասարդները՝ մասնագիտական լուրջ հաջողությունների հասած մարդիկ, ովքեր էլ հենց նոր թիմի կորիզն են կազմում։
Արայիկ Հարությունյանը փաստեց՝ իրենք օդիոզ անուններին հակադրում են ինտելեկտն ու գիտելիքները, մարդկանց այլընտրանք առաջարկում։
«Մենք լֆիկների դեմ լֆիկներ, շմայսների դեմ շմայսներ չունենք։ ՀՀԿ-ի քարոզչական հայտնի տեսահոլովակում ևս շմայսներ չկային, և եթե դրա ավարտին չհայտնվեր վարչապետ Կարեն Կարապետյանը, հնարավոր կլիներ մտածել, որ այն այլմոլորակային մի երկրի մասին է, որ ընդդիմության տեսահոլովակ է։ Ինչ էլ լինի, մենք ուզում ենք վերականգնել մարդկանց արժանապատվությունը, որպեսզի նրանք, նույն այդ արժանապատվությունը մի կողմ դրած, չգնան ու անվճար բաժանվող լավաշի հերթի կանգնեն»,- նշեց բանախոսը։
Անդրադառնալով երկրում առկա սոցիալ-տնտեսական դժվարություններին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծեց՝ արտագաղթը չի դադարում, հակառակը՝ դրա տեմպերն արագանում են։
«Իմ շատ ընկերներ՝ նույնիսկ հաջողակ գործարարներ, հեռանում են Հայաստանից։ Նրանք չեն ուզում, որ իրենց երեխաները սովորեն դպրոցներում, որոնց մանկավարժական կոլեկտիվները ներգրավված են ընտարկեղծիքների գործընթացներում։ Միաժամանակ, մենք գիտակցում ենք, որ հենց մեզնից է կախված՝ ընտրակեղծիքներն ու ընտրակաշառքները որքան մեծ ազդեցություն կուեննան ընտրությունների ելքի վրա»,- ամփոփեց «Ելք» դաշինքի անդամը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին