Վոլեյբոլի պատանեկան թիմերն իմացան իրենց մրցակիցներին
Լյուքսեմբուրգ քաղաքում կայացել է Արգենտինայում նախատեսված Պատանեկան օլիմպիական խաղերի լողափնյա վոլեյբոլի վարկանշային Միջմայրցամաքային գավաթի խաղարկության վիճակահանությունը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Հայաստանի լողափնյա վոլեյբոլի պատանեկան թիմերը վիճակահանության արդյունքներով ընդգրկվել են «Դ» ենթախմբում` Էստոնիայի, Լիտվայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Մակեդոնիայի թիմերի հետ: Առաջնությունը կկայանա Էստոնիայում` սույն թվականի հուլիսի 8-ին և 9-ին: