Հանրությունը մեզ իշխանություն ձևավորելու իրավունք է տալու. Ստյոպա Սաֆարյան
Ընտրողները շատ բարձր են գնահատում Ազատ դեմոկրատներին՝ Անահիտ Բախշյանին և թիմի մյուս անդամներին, այնպես որ բավականին ուրախալի է, որ հայ հասարակությունը չի մոռանում՝ ովքեր են 5 տարի շարունակ իրեն անմնացորդ ծառայել։ Այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանում Ազատ դեմոկրատներ կուսակցության թիվ 3 ընտրատարածքի թեկնածուների քարոզարշավի ժամանակ այս մասին ասաց նույն կուսակցությունից պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը։
«Ես վստահ եմ, որ Անահիտ Բախշյանն այս տարածքի հաղթողներից մեկն է լինելու, մեր մյուս թիմակիցները՝ նույնպես։ Մարդկանց կողմից նման ջերմ ընդունելությունն ինձ մի բանում է համոզում. ընտրողները հավատում են ստվերը կրճատելու, կոռուպցիան արմատախիլ անելու, Հայաստանի կյանքը փոխելու, քաղաքացիների իրավունքները հարգելու վերաբերյալ մեր ծրագրերին և խոստումներին։
Մենք դա տեսնում ենք այսօր փողոցում, տեսնում ենք ամեն քայլափոխի։ Դա ակնհայտ է Անահիտ Բախշյանի նկատմամբ մարդկանց վերաբերմունքից։ Այնպես որ, ես վերին աստիճանի լավատես եմ և համոզված եմ, որ մեր հանրությունը մեզ իշխանություն ձևավորելու իրավունք է տալու»,- ասաց պատգամավորության թեկնածուն։
Հիշեցնենք, որ թիվ 3 ընտրատարածքում, մի շարք թեկնածուների հետ միաժամանակ, Հանրապետական կուսակցությունն առաջադրել է պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի և Կորյուն Նահապետյանի թեկնածությունները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան