Հանրապետական իմ ախպերներ, ի՞նչն եք Հայաստանում ուզում փոխել. Արամ Սարգսյան
Իշխանությունները 20, 30, 50 հազար դրամ ընտրակաշառք են առաջարկում, որ մենք մեր ձայնը տանք իրենց։ Բայց «Ելք» դաշինքն աշխատելու է իր հնարավորությունների սահմաններում խանգարել ընտրակաշառք բաժանելու գործընթացին,-այսօր կայացած հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Սարգսյանը։
«Իշխանությունն ինչ ուզում է անի, մենք քաղաքացուն շատ պարզ ու հասարակ գործողություն ենք առաջարկում՝ կոպտել ընտրակաշառք առաջարկողին»,- ասաց նա։
Արամ Սարգսյանի խոսքով՝ հետևելով ՀՀԿ-ի քարոզարշավին ու նախընտրական տեսահոլովակներին՝ տպավորություն է ստեղծվում, որ հնարապետականներն այս երկրում չեն ապրում։
«Տեսահոլովակում իրենց վարչապետը թմբուկ է նվագում, երիտասարդները հագնված են մոդայի վերջին խոսքով, իբրև այսօրվա Հայաստանը դա է։ Բայց եթե այսօրվա Հայաստանը դա է, հանրապետական իմ ախպերներ, ի՞նչն եք այդ Հայաստանում ուզում փոխել։ Ձեր պատկերած Հայաստանն իրականությունից այնքան հեռու է, որքան ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առաջնորդներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ստեփան Դեմիրճյանի նախընտրական լուսանկարները՝ նրանց իրական տարիքի լուսանկարներից»,- համեմատական անցկացրեց պատգամավորության թեկնածուն։
Արամ Սարգսյանը նաև համոզմունք հայտնեց՝ իշխանությունը չի կարողանալու հիմնավորել, որ այս ընտրություններն արդար են, քանի որ ի սկզբանե անարդար է գործում։ «Մենք մեծադիր պաստառների փոխարեն փոքրիկ բրոշյուրներ ենք բաժանում՝ մարդկանց դարդուցավն իմանալով, մարդկանց ձեռքը սեղմելով, և եթե մարդիկ ապրիլի 2-ին սրտով և մտքով քվեարկեն, կհասկանան, որ ընտրությունների արդյունքները նախապես որոշված չեն, որ իրենք են երկրի իրական տերը»,- ամփոփեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան