Մենք գիտենք, որ ունենք բացթողումներ. Արփինե Հովհաննիսյան
«Տղամարդիկ շատ մտքեր են արտահայտել կանանց մասին, վստահ եմ, որ էլի շատ կասեն: Ինձ հատկապես դուր է գալիս՝ կանայք հասարակության իրական ճարտարապետներն են: Հավատում եմ, որ միասին կարողանալու ենք կառուցել մեր պետությունն ու հասարակությունը, դրա համար ցանկանում եմ մեզ ուժ, եռանդ, կորով, տոկունություն»,- Արմավիր քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ համապետական ցուցակում ընդգրկված Արփինե Հովհաննիսյանը՝ շնորհավորել կանանց Մարտի 8-ի առիթով:
Նա նշեց, որ երեք օր ընթանում է քարոզարշավը, որի ընթացում հնչել են ու հնչելու են տարբեր խոստումներ, ելույթներ:
«Անկեղծ լինեմ, իշխանության համար ամենադժվարն է նախընտրական քարոզչություն իրականացնել, քանի որ իշխանությունը շատ լավ գիտի երկրի առջև ծառացած բոլոր խնդիրներն ու մարտահրավերները, իշխանությունը շատ լավ գիտի, թե ինչ զենք ունի մեր երկրի հակառակորդը, գիտի, թե ինչ ռեսուրսներ պետք է ծախսի այդ ամենին դիմակայելու համար: Իշխանությունը շատ լավ է պատկերացնում այդ մարտահրավերները, խնդիրները, դրա համար չի կարող խոստումներ տալ, որոնք իրատեսական չեն, որոնք իրագործելու քիչ շանս ունեն: Իշխանությունը չի կարող հայտարարել, որ ապրիլի 3-ին բոլորը ստանալու են ամենաբարձր աշխատավարձը, քառակի բարձրանալու է կենսաթոշակը, տույժներն ու տուգանքները հանվելու են և այսպես շարունակ»,- հայտարարեց Ա. Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ իրենք գիտեն, որ իրենց անցած ուղին իդեալական չի եղել, եղել են սխալներ, բացթողումներ. «Բայց իմ խորին համոզմամբ, չի սխալվում միայն նա, ոչ ոչինչ չի անում, չի աշխատում: Մենք գտենք, որ ունենք բացթողումներ, գիտենք նաև, որ բոլոր ծրագրերը, որոնք ներկայացնելու ենք, իրատեսական են: Յուրաքանչյուր խոստման տակ ընկած է լինելու կոնկրետ ծրագիր»:
Ա. Հովհաննիսյանի խոսքով, Արմավիր մարզի հիմնական խնդիրներն են՝ ոռոգման ջրի, խմելու ջրի որակի, սանիտարական մաքրման կայանների, ճանապարհների խնդիրները:
«Յուրաքանչյուրի հետ կապված ունենք ծրագիր»,- ընդգծեց նա և հավելեց, որ ոռոգման ջրի խնդրի լուծման համար առաջարկում են Բաղրամյան-Նորակերտ ջրագծի կառուցումը կամ կաթիլային ոռոգման համակարգը:
Հարակից հրապարակումներ`
- Հետո չասեք, թե վարչապետը «տոն օրը քանդեց, եկավ մի երկու լոլո կարդաց»
- Վստահ եղեք, որ մենք լավ երկիր դառնալու շանս ունենք. Կարեն Կարապետյանը՝ էջմիածնեցիներին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան