Իբրահիմովիչը որակազրկվել է 3 խաղով
Զլատան Իբրահիմովիչը մեղավոր է ճանաչվել ագրեսիվ պահվածքի մեջ և Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից որակազրկվել 3 խաղով։ Այս մասին հայտնում է manutd.ru-ն։
«Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի երեք խաղ այն բանից հետո, երբ ընդունեց ագրեսիվ պահվածքի մեջ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի մեղադրանքը և համաձայնեց վճարել ստանդարտ տուգանք,- նշված է ասոցիացիայի հայտարարության մեջ, որը մեջբերել է manutd.ru-ն։- Որակազրկումն ուժի մեջ է մտնում անմիջապես»։
Այսպիսով՝ «Յունայթեդի» ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն բաց կթողնի «Չելսիի» հետ Անգլիայի գավաթի խաղարկության, ինչպես նաև «Միդլսբրոյի» ու «Վեստ Բրոմվիչի» հետ Պրեմիեր լիգայի հանդիպումները։ Իբրահիմովիչը խաղադաշտ կվերադառնա ապրիլի 4-ին, «Էվերտոնի» հետ խաղում։ Որակազրկումը չի տարածվում եվրոպական խաղերի վրա, և նա կմասնակցի «Ռոստովի» հետ երկու հանդիպումից բաղկացած դիմակայությանը։