Լուիս Էնրիկե. «Կարող ենք ՊՍԺ-ին 6 գոլ խփել»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հավատում է, որ «Բարսելոնն» ի վիճակի է 6 գոլ խփել ՊՍԺ-ի դարպասը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում։ Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ կայացած առաջին խաղում կատալոնյան թիմը պարտվել է 0։4 հաշվով, և այժմ «Բարսելոնը» կձգտի շատ բարդ խնդիր լուծել «Նոու Կամպ» մարզադաշտում։
«95 րոպեի ընթացքում շատ բան կարող է պատահել։ Ես վստահ եմ, որ մենք մոտ կլինենք հաջորդ փուլ ելքին,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Ասվածն ամենևին չի ենթադրում, որ մենք դա կանենք, բայց շատ մոտ կլինենք դրան։ Իսկ երբ դու դրան մոտ ես, վստահությունդ կմեծանա, և մրցակիցը կսկսի կասկածել իր ուժերին։ Եթե նրանք կարողացել են մեզ 4 գոլ խփել, ուրեմն մենք կարող ենք 6 գնդակ ուղարկել ՊՍԺ-ի դարպասը»։