Կյելլինին բաց կթողնի «Միլանի» հետ հանդիպումը
«Յուվենթուսի» պաշտպան Ջորջո Կյելլինին վնասվածքի պատճառով իր թիմին չի կարողանա օգնել «Միլանի» հետ Իտալիայի առաջնության 28-րդ տուրի խաղում։ Վնասվածքը լուրջ չէ, և «Պորտուի» հետ Չեմպիոնների լիգայի խաղում նա պետք է շարքում լինի։
Ֆուտբոլիստը խնդիրներ է ունեցել «Ուդինեզեի» հետ խաղի ժամանակ, որն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով։ Բժիշկները վախենում էին, որ պաշտպանը մկանային լուրջ պրոբլեմ ունի, սակայն բժշկական հեռազոտությամբ պարզվեց, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է։
Ի սկզբանե Կյելլինին մտադիր էր մասնակցել «Միլանի» դեմ խաղին, սակայն, ինչպես տեղեկացնում է football.ua-ն, մարզչական շտաբը որոշել է չվտանգել իր առաջատար պաշտպանի առողջությունը, և նա բաց կթողնի առաջնության այդ հանդիպումը։