Չավուշօղլուն Գերմանիայի իշխանությունների մասին. «Իսկական բռնապետական համակարգ է»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետո այժմ էլ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն է Գերմանիայի իշխանությունների գործողությունները նմանեցրել նացիստական գործելաոճին:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, թուրքական «T24» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Գերմանիայի Համբուրգ քաղաքի իշխանությունները թույլ չէին տվել սրահներից մեկում անցկացվելիք միջոցառումը, որտեղ ելույթ էր ունենալու նաև արտգործնախարար Չավուշօղլուն: Սակայն այնուհետև հայտարարվել է, որ Չավուշօղլուի ելույթի համար այլ սրահ կհատկացվի: Իսկ մինչ այդ Գերմանիայի տեղական ինքնակառավարման մարմիններն արգելել էին Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի, Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջիի, և Էներգետիկայի նախկին նախարար Թաներ Յըլդըզի ելույթները:
Աղբյուրը նշում է, որ թուրք պաշտոնյաների հանդիպումները անցկացվում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում:
Ըստ Չավուշօղլուի՝ գերմանական իշխանությունների պահվածքը նման է նացիստների գործելաոճին: «Իսկական բռնապետական համակարգ է: Փորձել են չեղարկել Համբուրգում հարսանյաց սրահում միջոցառում անցկացնելու համաձայանությունը»:
Չավուշօղլուն հայտարարել է, որ մեկնելու է Գերմանիա և իրեն ոչ ոք չի կարող կանգնեցնել:
Աղբյուրը հիշեցմում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր Գերմանիայի իշխանություններին այն բանի համար, որ վերջիններս արգելել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի անցկացումն ու թուրք պաշտոնյաների ելույթները Գերմանիայի տարածքում:
Էրդողանը գերմանական իշխանությունների այդ վերաբերմունքը նմանեցրել էր նացիստական գործելաոճին՝ ասելով. «Էյ, Գերմանիա, դուք ժողովրդավարության հետ ոչ մի առնչություն չունեք: Ներկայումս ձեր քայլերը, չեն տարբերվում անցյալում նացիստականից: Մենք էլ կարծում էինք, թե Գերմանիան վաղուց հրաժարվել է դրանից, բայց սխալվել ենք»:
Սպասենք, թե երբ Գերմանիան կպատասխանի Թուրքիային ու հարց կտա՝ ո՞վ է խոսում դեմոկրատիայից, նացիզմից...:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի նախագահը Գերմանիայի քաղաքականությունը համեմատել է նացիզմի հետ
- Թուրքիայի դեսպանին կանչել են Գերմանիայի ԱԳՆ
- Թուրք 136 դիվանագետ Գերմանիայից քաղաքական ապաստան է խնդրել
- Գերմանական դատարանը մասամբ է արգելել Էրդողանին վիրավորող բանաստեղծությունը
- Բունդեսթագի նախագահ Լամմերտը ԵԽ-ում անդրադարձավ Հայոց ցեղասպանության բանաձևին
- Բունդեսթագի թուրք պատգամավոր. «Երիտթուրքերը դավաճաններ են, Թալեաթն ու Էնվերը՝ ոճրագործներ»
- Բունդեսթագի ղեկավար. Գերմանիան կարող է ետ կանչել իր զինված ուժերը Թուրքիայից
- Որպեսզի Ցեղասպանության մասին բանաձևը Բունդեսթագում չքնի, ինչպես քնեց Դումայում՝ Մարուքյանի առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան