Սուրեն Կարայանը ֆրանսիացի գործարարների է ներկայացրել Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները
Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում հանդիպում է ունեցել կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդես է եկել զեկույցով:
Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սուրեն Կարայանն իր ելույթում խոսել է ՀՀ Կառավարության ծրագրերի, ներդողների համար օրենսդրական բարեփոխումների և ներդրումային քաղաքականությամբ մասին: Նա գործարարների ուշադրությանն է ներկայացրել մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են ՀՀ Կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի ներդրումային գրավչությունները, ազատ տնտեսական գոտիները, արտոնյալ առևտրային ռեժիմները, մուտքը մեծ շուկաներ և այլն:
«Վերոնշյալ բոլոր ոլորտներն ունեն զարգացման մեծ ներուժ ու համագործակցության լայն հնարավորություններ, որոնք կյանքի կոչելու համար Հայաստանում ստեղծված են գործարարությամբ զբաղվելու հա մար եվրոպականին չզիջող, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի առաջադեմ դաշտ, օրենսդրորեն պաշտպանված և ազատ ներդրումային միջավայր, Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության և ինտեգրացիոն գործընթացների շնորհիվ անընդհատ ընլայնվող շուկա, ինչպես նաև մի շարք արտոնություններ ներդրողների համար։ ՀՀ կառավարությունն ունի հստակ մոտեցում վերոնշյալ հնարավորությունների իրականացման համար, և ես կուզեի, որ այս ուղերձը հասնի մեր բոլոր գործընկերներին, այն է՝ ներդրողին ամբողջական աջակցություն։ Կուզեի ևս մեկ անգամ շեշետադրել ու վստահեցնել, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրին ցուցաբերվում է ներդրողների կարիքների վրա հիմնված մոտեցում՝ ապահովելով ներդրողներին անհրաժեշտ աջակցություն և արտոնությունների լայն գործիքակազմ»-, նշել է Սուրեն Կարայանը։
Աղբյուրը հայտնում է նաև, որ Կարայանը Փարիզում անհատական հանդիպումներ է ունեցել տասից ավելի գործարարների հետ, որոնք հետաքրքրված են՝ գործունեություն ծավալելու Հայաստանում (գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, լոգիստիկա և այլն): Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետևյալ կազմակերպությունների հետ ՝ Airbus Group, Oberthur Technologies, Artelia ,Bureau Veritas, Inotech International, Farmex Technoligies, ,MDP Consulting, Sodiaal Web.ISI, Jamaris, Ֆրանսիայում Հայաստանի Առևտրի և արդյունաբերության պալատ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին