Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 10 ընտրատարածք
Ելք դաշինքը Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքի տարածքային ցուցակում ներառել է պատգամավորության 11 թեկնածուի՝ այդ թվում՝ «Մերգելյան» ինստիտուտի ինժեներ-ծրագրավորող Գևորգ Աբգարյանիրն, Քաղաքացիական պայմանագիր կուակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանին, «Գառնի» ՍՊԸ-ի տնօրեն Արուսյակ Այվազյանին, վաճառքի ավատգ մենեջեր Ռոմանոս Մելիքյանին։ Ցուցակի մյուս անդամները գործազուրկ քաղաքացիներ են։
Ազատ դեմոկրատներ կուսակցությունն այս ընտրատարածքում առաջադրել է 6 թեկնածուի՝ ԵՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության լկազմակերպման ամբիոնի դոցենտ, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանին, «Յուքոմ» ՍՊԸ-ի վաճառքի մասնագետ Խորեն Սինդոյանին, Ամասիայի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Մարտիրոսյանին։ Մյուս 3 թեկնածուները հանրությանն անծանոթ են։
Հայկական վերածնունդն էլ թիվ 10-ում առաջադրել է 15 պատգամավորության թեկնածուի՝ Մեղրաձորի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Տիգրան Գաստյանին, «Սաքո և Արարատ» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահ Մանուկ Խաչատրյանին, «Արմանընդ պարտնյորս» ՍՊԸ-ի մենեջեր Նարեկ Երիցյանին, ևս մի քանի հոգու, ովքեր որևէ զբաղվածություն չունեն։
«Ծառուկյան» դաշինքի 14 հոգանոց ցուցակում տեղ են գտել ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանը, «Մետրոպոլ» ՍՊԸ-ի հիմնադիր Դավիթ Մանուկյանը, Աբովյանի ծննդատան տնօրեն Լարսա Մադոյանին, Թեղենիքի համայնքապե Մարատ Բաղդասարյանին։
Կոնգրես-ՀԺԿ դաշիքնը թիվ 10 ընտրատարածքում ունի 9 թեկնածու, այդ թվում՝ «Լեռնաբեկոր» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Բարեղամյանը, Հայ-ռուսական համալսարանի դոցենտ Ռոլանդ Ավետիսյանը, «Հացավանի ԲՄՀ» վարիչ Շուշան Պետրոսյնաը, ինչպես նաև «Գ/Կ տուն Շահնազարյան» ՍԱՊԸ-ի էլեկտրիկ Մնացական Բեյբությանը, ինչպես նաև մի քանի գործազուրկ քաղաքացիներ։
ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկված են ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, ՀՀ վարչապետի խրհրդական Սամվել Սանամյանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արտաշատի ԳԳՄ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, Կոտայքի մարզպետի տեղակալ Համլետ Հայրապետյանը։
ՀԿԿ-ն թիվ 10 ընտրատարածքում առաջադրել է պատգամավորության 15 թեկնածուի՝ ՀԿԿ Նոյմբերյանի շրջկոմի առաջին քարտուղար Հրանտ Գաբրիելյանին, «Ցեմենտ Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանին, ՀԿԿ Հրազդանի շրջկոմի առաջին քարտուղար Դավիթ Հարությունյանին, մեկ թոշակառուի և մի քանի գործազուրկ քաղաքացու։
Ինչ վերաբերում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, ապա թիվ 10 ընտրատարածքի 15 հոգանոց տարածքային ցուցակում ներառված են «Արամուս» ՍՊԸ-ի տնօրեն Հրայր Ասլանյանը, Նոր Հաճնի ավագանու անդամ Մարտիկ Խառատյանը, Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցի ուսուցիչ Անդրանիկ Գրիգորյանը, մեծ թվով գործազուրկ քաղաքացիներ։
ՀՅԴ-ն այս ընտրատարածքում առաջադրում է պատգամավորության 15 թեկնածուի, այդ թվում՝ Կոտայքի փոխմարզպետ Մուշեղ Մանասյանին, Հրազդանի և Չարենցավանի պետական քոլեջների տնօրեններ Գագիկ Գևորգյանին և Արտակ Գրիգորյանին, «Վիվառո-Գեյմ» ՍՊԸ-ի վարորդ Ղուկաս Մկրտչյանին, Ջրառատի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Գոհար Հակոբյանին։
Հարակից հրապարակումներ`
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 8 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 7 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 6 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին՝ թիվ 5 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 4 ընտրատարածք
- Թիվ 2 ընտրատարածքի ռեյտինգային կարգով պայքարողները
- Ովքե՞ր են ռեյտինգային կարգով պայքարելու թիվ 1 ընտրատարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան