Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 9 ընտրատարածք
Լոռու մարզն ամբողջությամբ ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում «Ելք» դաշինքը տարածքային ցուցակներում ընդգրկել է 15 թեկնածու: Թեկնածուների թվում ուսուցիչներ կան, դասախոսներ, գործազուրկներ, բժիշկներ:
Նրանց թվում է դաշինքի համապետական ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Լոռիում պայքարելու են նաև Սուրեն Պապիկյանը, Կարեն Սիմոնյանը, Կարինե Ղուկասյանը, Աստղիկ Ավետիքյանը, Կորյուն Շեկոյանը և այլք:
«Ազատ դեմոկրատներ»-ի տարածքային ցուցակում 6 թեկնածուներ կան: Նրանցից հասարակությանն առավել հայտնի է Վաղինակ Շուշանյանը, ով «Էլեկտրիկ Երևան» ՀԿ փոխնախագահն է, «Սառցակոմբինատ» ՍՊԸ տնօրեն Արման Գալոյանը: Մյուսները՝ Մկրտիչ Հակոբյան, Նարեկ Խանվելյան, Կարինե Միրզոյան, Վահան Մխիթարյան, չեն աշխատում:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունն այս ընտրատարածքում առաջադրել է 15 թեկնածու: Նրանց թվում են անհատ ձեռներեցներ Ռազմիկ Թումանյանը, Նորիկ Քերոբյանը, Վանաձորի ավագանու անդամներ Հասմիկ Խլոպուզյանը, Կարեն Դավթյանը, Արկադի Փելեշյանը: Հիշեցնենք, վերջինս պայքարում էր Վանաձորի քաղաքապետ դառնալու համար:
«Ծառուկյան» դաշինքից Լոռու մարզում կպայքարեն 12 թեկնածուներ: Նրանց թվում են «Եվրասիա» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանը, Ա. Օհանյան ախտորոշիչ կենտրոնի հիմնադիր Այծեմնիկ Օհանյանը, դասախոս Դավիթ Հակոբյանը, «Հավասար հնարավարություններ, հավասար իրավունքներ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը և այլք:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի տարածքային ցուցակում ներառված է 11 թեկնածու: Նրանցից ընդամենը երկուսն են աշխատում՝ Հովիկ Պառավյանը «Հոսք» ՍՊԸ տնօրենն է, իսկ Կարեն Ադամյանը՝ «Լոռի Մեդ» ՍՊԸ տնօրենը: Ցուցակում են նաև Կարինե Մացակյանը, Միսակ Հովակիմյանը, Փայլակ Ուռուսյանը և այլք:
ՀՀԿ-ն այստեղ առաջադրել է յոթ թեկնածուի: Լոռիում պայքարելու է ծնունդով վանաձորցի, Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԱԺ պատգամավորներ Կարեն Կարապետյանը և Արկադի Համբարձումյանը (առավել հայտնի «Դերժավայի Արկադ» անունով), Գրիշա Դավթյանը, «Արմենիա Քափր փրոգրամ» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը:
Կոմունիստական կուսակցությունն այստեղ ունի 12 թեկնածու, նրանցից շատերը չեն աշխատում կամ թոշակառու են: Այստեղ պատգամավորական մանդատի համար պայքարելու են Արմեն Ադամյանը, ով «Ձորաղբյուր համալիր» ՍՊԸ-ի հիմնադիրն է, Գարուշ Խաչատրյանը, ով Վանաձորի վետարանների միության նախագահն է, Մյասնիկ Հովակիմյանը, ով կուսակցության Վանաձորի քաղկոմի 2-րդ քարտուղարն է:
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը թիվ 9 ընտրատարածքում առաջադրել է 10 թեկնածուի: Արծվիկ Աբրահամյանն անհատ ձեռնարկատեր է, Վիկտոր Դարբինյանը «Դիկտիս» ՍՊԸ տնօրենն է, Վահան Ղույումչյանը Վանաձորի պետական համալսարանի դասախոս է, Արմեն Պապյանը Մեծ Պառնիի հիվանդանոցի բժիշկ է:
ՀՅԴ-ն այս ընտրատարածքում ունի 11 թեկնածու: Այստեղ պայքարելու է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախագահ Մարտուն Մաթևոսյանը, Դավիթ Լոքյանի խորհրդական Զոհրաբ Թորոսյանը, դոցեն Արմենուհի Կյուրեղյանը, Վանաձորի թիվ 23 դպրոցի ուսուցիչ Համասփյոըռ Խաչատրյանը և այլք:
Հարակից հրապարակումներ`
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 8 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 7 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 6 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին՝ թիվ 5 ընտրատարածք
- Ճանաչեք ձեր թեկնածուներին. Թիվ 4 ընտրատարածք
- Բանվորուհի, վարորդ, թոշակառու. Ո՞ւմ են ընտրելու Շենգավիթի և Մալաթիայի բնակիչները
- Թիվ 2 ընտրատարածքի ռեյտինգային կարգով պայքարողները
- Ովքե՞ր են ռեյտինգային կարգով պայքարելու թիվ 1 ընտրատարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան