Տոնական բացիկներ` ծառայության ժամանակ վիրավորած զինվորներից
Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից: Այս գաղափարի հեղինակը Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին է, այն արդեն իրականություն է:
Արդեն մի քանի օր է՝ զինվորական ծառայության ժամանակ վիրավորված զինծառայողները կանանց տոնին նվիրված բացիկներ են պատրաստում: Բացիկների վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը:
Այդ բացիկներով կարելի է ոչ միայն շնորհավորել կանանց, այլև աջակցել վիրավորված ու մինչ օրս վերականգնողական բուժման կարիք ունեցող հայ զինվորին: Զինվորներին աջակցելով՝ հնարավորություն կտանք, որ նրանք վերադառնան լիարժեք կյանք:
Նշենք, որ այս նախաձեռնությունը մեծ արձագանք է ստացել: «Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից» ԵՊԲՀ-ի նախագծին միացել են ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Բաբայանը, Նիկոլայ Ծատուրյան, Դավիթ Հակոբյանը, Գագիկ Գինոսյան, Նարեկ Դուրյանը, Հենրիկ Մխիթարյանը, Լևոն Արոնյանը, երգիչ Հայկոն, դիզայներ Նուռը, ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի ընտանիքը, մշակութային և քաղաքական գործիչներ, ուսանողներ, գերատեսչություններ և կազմակերպություններ: Նախաձեռնությունից անմասն չեն մնացել «Մուրացան» մանկական հիվանդանոցում բուժում ստացող երեխաները:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանը նույնպես միացավ զինհաշմանդամների աջակցության ծրագրին
- Միացեք և Դուք. Հենրիխ Մխիթարյանը միացել է զինհաշմանդամների աջակցության ծրագրին
- Կատարված աշխատանքի արդյունքը նկատելի է. Վիգեն Սարգսյան