Ռուս հետախույզները զորավարժություններ են սկսվել Հայաստանի լեռներում
Ռուսական ռազմաբազայի շուրջ 300 զինծառայողներ մասնակցում են Հայաստանի բարձրլեռնային «Կամխուդ» զորավաժարանում անցկացվող զորավարժություններին,-գրում է kavkaz-uzel-ը։
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զորավարժություններին 50 միավոր ռազմական տեխնիկա է մասնակցում։
«Զինվորները զբաղվելու են երևակայաակaն թշնամու դիվերսիոն հետախուզական խմբի որոնմամբ և ոչնչացնելու գործողություններով։ Հատուկ առաջադրանքներ լուծելու համար հետախույզները հինգ կիլոմետրանոց երթեր, անծանոթ տարածքում կողմնորոշվելու վարժանքներ կկատարեն, ինչպես նաև երևակայական թշնամու կենդանի ուժին կոչնչացնեն փոքր զենքից և մարտական ավտոմեքենաներից 200-ից 1500 մետր հեռավորության վրա»,-ասված է ՌԴ պաշտպանության նախարարության կայքի հաղորդագրությունում։
Հետախույզների գործողությունները վերահսկելու համար օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր։ Զորավարժությունները կանցկացվեն մեկ ամսվա ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումները կհաղթահարեն «վարակված» տեղանքը
- Հայաստանում ռուսական ռազմաբազան Ռադիացիոն պաշտպանության դաշտային վարժանքներ են անցկացվում