Ես կոչ եմ անում չվախենալ. Էդմոն Մարուքյան
Քիչ առաջ Շառլ Ազնավուրի հրապարակի տարածքում մեկնարկեց «Ելք» դաշինքի նախընտրական հանրահավաքը։ Հանրահավաքին նախորդեց համերգ ։
Հայաստանի Հնարապետության հիմներգի հնչեցումից հետո ներկաներին ողջունեց «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նա նախ շնորհավորեց բոլոր կանանց Մարտի 8-ը՝ մաղթելով առողջություն, երջանկություն և բարեկեցություն։
«Ցանականում եմ՝ ապրեք այպիսի Հայաստանում, որտեղից մարդիկ չեն հեռանում, որտեղ չկա կաշառակերություն, որտեղ մարդու իրավունքները չեն խախտվում։ Մենք ասում ենք, որ դուք ունեք ընտրություն, մենք ասում ենք, որ թիվ 1 քվեաթերթիկը երկար սպասված փոփոխություններ է բերելու Հայաստանում։ Մեր ամբողջ առաքելությունը, էներգիան առողջությունը դրված է «Ելք»-ի թիկունքում։ Մենք կորցնելու բան չունենք, քան այն Հայաստանը, որ այսօր ունենք։ Այսօր ոտքի ենք կանգնել և ուզում ենք ունենալ այնպիսի երկիր, որ մասին մեր պապերն են երազել»,- ասաց Էդմոն Մարուքյնաը։
Պատգամավորը շեշտեց՝ յուրաքանչյուր հայ պետք է հպարտ լինի հայկական պետականությամբ, ոչինչ չխնայի հանուն պետության հզորացման։ Մարուքյանը նաև ընդգծեց՝ Հայաստանը կարող է լինել երկիր, որտեղից մարդիկ ոչ թե հեռանում են, այլ վերադառնում։
«Ես կոչ եմ անում չվախենալ ձեր ձայնը ուղղորդել դեպի «Ելք» դաշինքը, չփոշիացնել այն։ Այսօր մարտահրավեր նետող միակ ուժը «Ելք» դաշինքն է։ Մենք փոփոխություններ ենք առաջարկում»,- հայտարարեց պատգամավորության թեկնածուն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին